Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Պատասխաններ այն հարցերին, որոնք պացիենտները տալիս են ամենից հաճախ։

Որքա՞ն է տևում ապաքինման շրջանը ատամնային իմպլանտների տեղադրումից հետո։

Սովորաբար լիարժեք բուժման համար պահանջվում է 3-6 ամիս, սակայն այսօր այդ տևողությունը կրճատելու բազմաթիվ հնարավորություններ կան։

Ո՞ր տարիքից կարելի է դնել բրեկետներ։

Բրեկետների տեղադրումը կարելի է սկսել 12-13 տարեկանից, երբ մշտական ատամներն արդեն դուրս են եկել, բայց օրգանիզմը շարունակում է աճել։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում կարիեսի բուժման համար։

Կարիեսի բուժման տևողությունը կարող է լինել 30 րոպեից մինչև 1,5-2 ժամ՝ կախված խնդրի բարդությունից։

Կարելի՞ է հղիության ընթացքում բուժել ատամները։

Ատամների բուժման լավագույն րջանը համարվում է երկրորդ եռամսյակը (4-րդ, 5-րդ և 6-րդ ամիսները) Հակացուցվում է ատամների ռենտգենը, հակաբիոտիկները և այլ դեղամիջոցների օգտագործումը, որոնք խորհուրդ չեն տրվում հղիության ժամանակ։

Արդյոք անվտանգ են լազերային ճառագայթումով կատարվող պրոցեդուրաները։

Մեր կենտրոնում կիրառվում են ամենահուսալի լազերային սարքավորումները։ Լազերային ճառագայթումով կատարվող պրոցեդուրաներն անվտանգ են և չեն վնասում հյուսվածքները։

Քանի՞ պրոցեդուրա կարելի է անել միաժամանակ։

Կոսմետոլոգը խորհրդատվության ժամանակ նշում է, թե որ պրոցեդուրաները կարելի է անել միաժամանակ։

Ինչպե՞ս պատրաստվել պրոցեդուրաներին։

Յուրաքանչյուր պրոցեդուրան ունի հատուկ նախապատրաստական փուլ։ Օրինակ՝ լազերային մազահեռացումից առաջ չի կարելի արևայրուք ընդունել և այլն։ Ներարկումներից առաջ չի կարելի օգտագործել ալկոհոլ կամ ընդունել այնպիսի դեղեր, որոնք ազդում են արյան մակարդելիության վրա։ Նախապատրաստական փուլի մասին ծանուցումները նախապես տրվում են մասնագետների կողմից։

Ի՞նչ հաճախականությամբ է կատարվում լազերային մազահեռացումը։

Պրոցեդուրան իրականացվում է 40-60 օր միջակայքով։ Արդյունք ունենալու համար անհրաժեշտ է 4-8 այց։

Արդյոք օգտագործվող բոլոր նյութերը հավաստագրված են։

Մեր կլինիկայում օգտագործվող յուրաքանչյուր նյութ, սարքավորում հավաստագրված է և համապատասխանում է որակի բոլոր պահանջներին։

Ինչու դիմել հենց մեզ։

Օգտագործում ենք նորագույն սարքավորումներ Մեզ մոտ աշխատում են հարուստ փորձ ունեցող մասնագետներ Ունենք ծառայությունների բազմազանություն Օգտագործվող նյութերն անվտանգ են

Դեռ հարցեր ունե՞ք։