Մեր մասին

Վստահության և խնամքի քսանհինգ տարի

Պրոֆեսիոնալ ատամնաբույժներ Երևանի կենտրոնում

1997
Հիմնադրվել է
25+
Տարվա փորձ
16
Մասնագետ
3
Մասնաճյուղ Երևանում

«Կամար» ստոմատոլոգիական կլինիկան պրոֆեսիոնալ ատամնաբույժների միավորում է՝ հավաքված մեկ հարկի տակ հիմնադիր և գլխավոր բժիշկ Տիգրան Երջանիկի Հակոբյանի ղեկավարությամբ։ «Կամար» կլինիկայի ստոմատոլոգների գիտելիքներն ու հարուստ փորձը բուժառուներին ապահովում են ամենաբարձր մակարդակի բժշկական օգնություն:

«Կամար» ատամնաբուժական կլինիկայի պատմությունը սկսվում է հեռավոր 1997թ.-ից: Այն ժամանակ հեշտ չէր հաջողակ կլինիկա ստեղծել, սակայն փորձառու մասնագետների նվիրված աշխատանքի շնորհիվ «Կամար» - ը կարողացավ շահել այցելուների վստահությունը։

Ավելի քան 25 տարի առաջ Կամարը բարձր չափանիշներ է սահմանել ատամնաբուժության ոլորտում՝ մատուցելով բարձրորակ բուժօգնություն: Կլինիկան հայտնի է իր պրոֆեսիոնալ մոտեցմամբ, փորձառու ատամնաբույժներով և առաջադեմ սարքավորումներով:

Kamar Medical

Բուժառուների առողջությունը մեզ համար բարձրագույն արժեք է, սա մեր սկզբունքն է, որով առաջնորդվում ենք արդեն տասնամյակներ: «Կամար»- ի բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները՝ լավագույն բուժում ապահովելու համար: «Կամար» -ում օգտագործվում են միայն փորձված նյութեր և ժամանակակից սարքավորումներ, որոնք երաշխավորում են բուժման գործընթացների արդյունավետությունը։

Բուժառուների առողջությունը մեզ համար բարձրագույն արժեք է, սա մեր սկզբունքն է, որով առաջնորդվում ենք արդեն տասնամյակներ: «Կամար»- ի բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները՝ լավագույն բուժում ապահովելու համար: «Կամար» -ում օգտագործվում են միայն փորձված նյութեր և ժամանակակից սարքավորումներ, որոնք երաշխավորում են բուժման գործընթացների արդյունավետությունը։

Գործիքների, տարածքի ստերիլիզացումը մեր առաջնահերթությունն է։ Մենք օգտագործում ենք հատուկ գործիքներ, սարքավորումներ և ախտահանիչներ՝ ապահովելու մեր բուժառուների անվտանգությունը:

«Կամար» կլինիկայի ծառայությունների փաթեթը միայն ատամնաբուժությամբ չի սահմանափակվում։ 2019 թվականից մենք ընդլայնել ենք մեր գործունեությունը՝ տրամադրելով համապարփակ ծառայություններ էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի ոլորտներում։

Ընտրելով «Կամար» ստոմատոլոգիական կլինիկան՝ դուք կարող եք վստահ լինել սպասարկման բարձր մակարդակի, պրոֆեսիոնալատամնաբույժների, տրամադրվող բուժօգնության որակի և անվտանգության հարցերում: Հոգ տարեք ձեր առողջության մասին Երևանի կենտրոնում՝ «Կամար» ստոմատոլոգիական կլինիկայում:

Մեզ վստահում են առաջատար ապահովագրական գործընկերները

Kamar Medical
Kamar Medical
Kamar Medical
Kamar Medical
Kamar Medical
Kamar Medical
Kamar Medical

Պացիենտների կարծիքներ

Տեսեք, թե ինչ են ասում մեր պացիենտները, կամ կիսվեք Ձեր փորձով։

Բժշկական կազմն առանձնանում է իր փորձառությամբ ու գիտելիքներով։ Պրոցեդուրաները բավականին արդյունավետ էին։ Խորհուրդ եմ տալիս այցելել բոլոր նրանց, ովքեր փնտրում են որակյալ էսթետիկ ծառայություններ։

Կարինե Մաթոսյան

Իմ այցելած ամենամաքուր ու հարմարավետ կլինիկան է։ Իսկ ատամնաբույժի առանձնահատուկ պրոֆեսիոնալ մոտեցումը միմիայն ողջունելի է։ Խորհուրդ եմ տալիս այցելել ու ստանալ բարձրորակ ստոմատոլոգիական ծառայություններ փորձառու բժիշկների կողմից։

Կարեն Ավագյան

Անձնակազմը շատ բարեհամբույր է և պատրաստակամ: Կլինիկան հարմարավետ է և հագեցած է նորագույն սարքավորումներով։

Գայանե Մարտիրոսյան

Թողնել կարծիք